Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն
Ըստ գաղտնիության քաղաքականության bunker.am-ը կարող է օգտագործել Կայքի միջոցով տրամադրվող անձնական տեղեկատվությունը:
bunker.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում այն երրորդ կողմին:
Մուտք գործելով Կայք՝ Դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականության պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք այդ պայմաններին, Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել մեր Կայքը: Ընդունելով գաղտնիության քաղաքականությունը՝ Դուք թույլատրում եք օգտագործել կամ ըստ գաղտնիության քաղաքականության պայմանների բացահայտել Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը: Ըստ գաղտնիության քաղաքականության՝ Ձեր տրամադրած տեղեկատվությունը դառնում է կիրառելի մեզ համար, երբ Դուք արդեն գրանցված օգտատեր եք: Եթե Դուք ունեք հավելյալ հարցեր մեր գաղտնության քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ info@bunker.am էլ.հասցեով:

Տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք
Եթե Դուք ցանկանում եք օգտվել մեր ծառայություններից, անհրաժեշտ է, որպեսզի Դուք տրամադրեք կոնտակտային, բիլինգային և ինքնության մասին տեղեկատվություն, առաքման համար անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև այլ անձնական տվյալներ, որոնք նշված են Կայքում:
Տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտություն չկա, եթե Դուք չեք ցանկանում օգտվել մեր կողմից մատուցվող ծառայություններից: Տեղեկացնում ենք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր ֆինանսական տեղեկատվությունը, այդ թվում, վարկային քարտի տվյալները՝ ստուգելու համար Ձեր անվան, հասցեի և այլ անձնական տեղեկությունների ճշգրտությունը, ինչպես նաև մեր ծառայությունների օգտագործման Ձեր հաշիվը:
Տվյալ տեղեկատվությունը ավտոմատ կերպով կապված է Կայքում Ձեր գործունեության հետ:
Մենք այն օգտագործում ենք ներքին հետազոտության համար, որը կատարվում է օգտատիրոջ հետաքրքրությունների, վարքագծի հիման վրա, որպեսզի ավելի լավ կարողանանք հասկանալ, պաշտպանել և ծառայություններ մատուցել Ձեզ և մյուս մասնակիցներին:
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումը մեր կողմից Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները Ձեզ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և աշխատանքի պարզեցման համար: Տրամադրվող տեղեկատվությունը անհրաժեշտ է նաև Ձեր նախասիրությունները հասկանալու և, ըստ դրանց, Ձեզ համապատասխան առաջարկներ ուղարկելու համար:
Մենք նաև օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունը խնդրահարույց վեճերը լուծելու, սխալների, խարդախությունների և այլ հանցավոր գործողությունների ժամանակ Ձեզ պաշտպանելու համար, չափելու համար մեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունը, ինչպես նաև ընթացիկ և ոչ ընթացիկ առաջարկների և թարմացումների մասին տեղեկացնելու և մեր ծառայություններից օգտվելու Ձեր փորձը կատարելագործելու համար:
Տրամադրելով Ձեր մասին տեղեկատվություն՝ Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական ցանկացած տեղեկություն: Այդպիսի տեղեկատվությունը կբարելավի մեր մարքեթինգային և գովազդային գործունեությունը:
Մենք նաև պարտավորվում ենք բարելավելԿայքը, որպեսզի բավարարենք Ձեր պահանջները՝ ապահովելով Ձեզ բարեհաջող, արդյունավետ, անվտանգ և անհատական փորձառությամբ:
Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել Ձեր տեղեկությունը Ձեզ հետ կապ հաստատելու և տեղեկություն փոխանցելու համար, որը բխում է Ձեր իսկ հետաքրքրությունից, օրինակ՝ նպատակային գովազդները, ծանուցումները և հաղորդակցությունը, որոնք Ձեզ ուղարկվում են Ձեր գործողություններին համապատասխան: Այնուամենայնիվ, Դուք կարող եք կապվել մեզ հետ info@bunker.am էլ.հասցեով, եթե ցանկանում եք դադարեցնել նման տեղեկատվության ստացումը:

Քուքիներ
Մենք կարող ենք օգտագործել քուքիներ` կառավարելու համար մեր հաճախորդների կողմից Կայքի օգտագործման տևողականությունը, ինչպես նաև հասկանալու համար հաճախորդների նախընտրությունները, լեզուների ընտրությունը և այլն:
Քուքիները ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ ներբեռնված և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլերեն: Քուքիների կողմից հավաքվող տեղեկատվությունը վերաբերում է Ձեր այցերի օրվան և ժամին, Ձեր օգտագործման պատմությանը (browsing history), Ձեր նախընտրություններին ու Ձեր անվանմանը (username): Քուքիները ստեղծված են, որպեսզի հեշտացնեն Կայքի որոշ հատկություններից օգտվելը և հիմնված են օգտագործման նախապատմության վրա:
Սույն քաղաքականությունը տարածվում է միայն bunker.am-ի կողմից օգտագործվող քուքիների վրա:
Դուք հնարավորություն ունեք կա՛մ ընդունել, կա՛մ հրաժարվել ընդունելուց քուքիները Ձեր համակարգչի վրա, անկախ այնբանից՝ Դուք օգտագործում եք bunker.am-ը, թե ոչ: Մասնավորապես, Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը քուքիներ չընդունելու նպատակով: Այդուհանդերձ, քուքիների օգտագործումը մերժելով՝ Դուք կարող եք սահմանափակել Կայքի որոշ գործառույթներից օգտվելու Ձեր հնարավորությունը:

Ձեր տեղեկատվության բացահայտումը
Մենք օգտագործում ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը, որպեսզի ապահովենք Ձեր մուտքը մեր Կայք, մենք նաև օգտագործում ենք այն Ձեզ հետկապվելու, ինչպես նաև մեր ծառայությունների և առաջարկների մասին տեղեկացնելու համար:
Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է, որպեսզի բարելավենք և անհատականացնենք մեր Կայքը, այն դարձնենք ավելի հեշտ, ավելի ապահով և ավելի արագ օգտագործման համար: Չսահմանափակելով վերը նշվածը՝ հնարավոր է նաև Ձեր բոլոր անձնական հաղորդակցությունների և այլ անձնական տեղեկությունների բացահայտումը՝ ելնելով գործող կարգավորիչ միջավայրից:
Օրինակ՝ մենք կարող ենք պարտավորվել որոշ հանգամանքների ներքո օրենքով սահմանված կարգով բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները պետական մարմիններին կամ երրորդ անձանց: Ապօրինի միջամտությունների միջոցով կարող են չարաշահվելԿայքից հավաքված Ձեր անձնական տեղեկությունները, ուստի մենք չենք խոստանում, որ Ձեր անձնական տեղեկությունները կամ մասնավոր հաղորդակցությունը միշտ կմնան ամբողջությամբ մասնավոր՝ չնայած մենք օգտագործում ենք արդյունաբերական և տեխնոլոգիական ստանդարտ հմտություններ՝ ապահովելու համար Ձեր տեղեկատվության գաղտնիությունը։

Հղումներ
bunker.am կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք չենք տալիս ոչ մի երաշխիք այլ կայքերի վերաբերյալ, ուր Դուք կարող եք մուտք գործել մեր Կայքից:
Մեր Կայքում հղումների առկայությունը դեպի այլ կայքեր չի նշանակում, որ մենք պատասխանատու ենք բովանդակության և օգտագործման համար, կամ կարող ենք կրել որևէ այլ պատասխանատվություն այդ կայքերի հետ կապված:

Անվտանգություն
Չարտոնացված մուտքերը կանխելու, տվյալների ճշգրտությունը պահպանելու և համապատասխան տեղեկության օգտագործումը ապահովելու համար մենք օգտագործում ենք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներ, վարչական հմտություններ և ընթացակարգեր, որոնք պաշտպանում և հսկում են Ձեր տեղեկությունները:

Ծանուցում
Մենք կարող ենք երբեմ նփոփոխելգաղտնիության քաղաքականությունը, որպեսզի կարողանանք ավելի լավ ապահովելՁեր տեղեկավության պահպանումը և բարձրացնել մեր օգտակարությունը: Գաղտնիության քաղաքականության վերանայման դեպքում՝ այն ուժի մեջ կմտնի կայքում տեղադրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

10
Վաճառվող մեքենաներ
4010 Գրանցված օգտատեր
0 Վաճառված մեքենաներ

Վերականգնում

Մուտք

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Սեղմելով գրանցվել Դուք համաձայնվում եք
կայքի կանոններին

ԸՆՏՐԵՔ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ


ՁԵՐ ՀԱՇՎԻՆ ՉԿԱ ԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ