Կանոններ և դրույթներ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Օգտագործման պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք հաստատում եք, որ ընդունել եք, հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ պայմանների հետ: Եթե Դուք համաձայն չեք Օգտագործման պայմաններին, ապա չեք կարող օգտագործել www.bunker.am կայքը:

Կայքի օգտագործում

Դուք չեք կարող օգտագործել տվյալ կայքը որևէ անօրինական կամ տվյալ Օգտագործման պայմաններին հակասող ձևով:

Պատշաճ օգտագործում

Սույնով Դուք երաշխավորում եք, որ որևէ ձևով չեք առաջացնի ոչ մի դժվարություն և անհարմարություն ոչ bunker.am-ի, ոչ էլ տվյալ կայքից օգտվողների համար և դիտավորյալ թույլ չեք տա ուրիշներին գործել վերը շարադրված ձևով: Դուք նաև երաշխավորում եք չօգտվել տվյալ կայքից կամ bunker.am-ի ծառայություններից` փոխանցելու և տեղադրելու անօրինական, ինպես նաև զրպարտիչ, վիրավորական կամ անպարկեշտ և սպառնացող նյութեր, ինչպես նաև նյութեր, որոնք մեր կարծիքով կարող են առաջացնել <<ԲՈՒՆԿԵՐ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կամ այլ անձանց համար դժվարություն և անհարմարություն:

Գրանցում և անվտանգություն

Մեր ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու համար Դուք պետք է գրանցվեք և bunker.am-ին տրամադրեք ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցման ժամանակ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն չտրամադրելը կհանգեցնի ծառայությունների մատուցման դադարեցմանը: Օգտագործման պայմաններում «Մենք» կամ «Մեր» տերմինների ներքո հասկացվում է bunker.am-ը, իսկ «Դուք» և «Ձեր» հասկացության ներքո` սույն կայքի օգտագործողները:
Օգտագործելով www.bunker.am կայքը` Դուք համաձայնվում եք ստորև նշված Օգտագործման պայմանների հետ, ինչը իրենից ներկայացնում է <<ԲՈՒՆԿԵՐ ԳՐՈՒՊ>> ՍՊ ընկերության և օգտագործողի միջև համաձայնություն և ունի պարտադիր իրավական ուժ: Գրանցվելով տվյալ կայքում և օգտագործելով այն` Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք Օգտագործման պայմանները և համաձայն եք հետևել դրանց:

Մեր կայքի օգտագործումը երեխաների կողմից

Մինչև 18 տարեկան անձանց չի թույլատրվում օգտագործել այս կայքը առանց վերահսկման: Խնդրում ենք, որ երեխաները չներկայացնեն որևէ անձնական տեղեկություն: Եթե Ձեր 18 տարեկանը չի լրացել, Դուք կարող եք օգտագործել այս կայքը միայն տեղադրված հայտարարությունները դիտելու համար՝ առանց կայքում գրանցվելու:

Գաղտնիություն եվ անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տեղեկատվության հավաքման և օգտագործման պայմաններին կարող եք ծանոթանալ Գաղտնիության քաղաքականություն բաժնում:

Կայքում օգտագործվող հիմնական հասկացությունները

www.bunker.am կայքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները․
• Աճուրդ` www.bunker.am կայքի (այսուհետև` Կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:
• Աճուրդի կազմակերպիչ կամ Կազմակերպիչ՝ <<ԲՈՒՆԿԵՐ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ:
• Աճուրդի մասնակիցներ կամ մասնակիցներ` աճուրդին մասնակցելու համար մասնակցության վճար վճարած և գրանցված անձինք:
• Մասնակցության վճար՝ աճուրդներին մասնակցելու համար աճուրդի կազմակերպչի կողմից սահմանված գումար, որը վերադարձման ենթակա չէ:
• Լոտ` վաճառվող մեքենա կամ այլ շարժական գույք, որն ունի անհատական համար, համապատասխան նկարագրություն և այլ տվյալներ:
• Հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս (ավելի) լինել աճուրդի կազմակերպչի կողմից նախապես սահմանված քայլի արժեքից:
• Քայլի արժեք՝ գնային առաջարկ, որի չափը նախապես սահմանվում է աճուրդի կազմակերպչի կողմից:
• Գնորդ՝ աճուրդում հաղթող ճանաչված մասնակից, որի կողմից ներկայացված է եղել ամենաբարձր գնային հայտը:
• Գնիջեցում` Մեկնարկային գնի հավելում տեղի չի ունեցել, կատարվել է գնիջեցում, նոր կատարվել է գնային առաջարկ ։
• Կոմիսիոն վճար` աճուրդի կազմակերպման և այլ ծախսերի համար նախատեսված գանձվող գումար(մեքենայի աճուրդային գնի 5-20%-ը` կախված մեքենայից)։
• Ակցեպտ՝ մասնակցի կողմից սույն Օգտագործման պայմանների լրիվ և անվերապահ ընդունում, որը կատարվում է www.bunker.am կայքի միջոցով Կայքում գրանցվելու ժամանակ:

ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

• Աճուրդին գրանցված մասնակիցը աճուրդի սկսելու պահից սկսած կարող է կատարել անսահմանափակ գնային առաջարկներ։
• Սեղմելով մասնակցել Դուք ստանում եք մասնակցության իրավունք և կարող եք առաջարկել այն գինը, որով ցանկանում եք գնել տվյալ մեքենան կամ շարժական այլ գույքը։ Աճուրդի սկսվելուն պես այլեվս հնարավոր չէ մասնակցել աճուրդներին եթե նախապես չեք սեղմել մասնակցել կոճակը և գրանցվել աճուրդներին մասնակցության համար։
• Աճուրդին մասնակցելու համար վճարված գումարը չի վերադարձվում և չի հաշվանցվում անկախ նրանից մասնակիցը հաղթել է աճուրդում թե ոչ։

ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

• Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև այլ պայմանները սահմանվում են սույն Օգտագործման պայմաններով:
• Աճուրդը անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:
• Աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած մեքենա կամ այլ շարժական գույք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
• Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է www.bunker.am կայքի միջոցով:
• Յուրաքանչյուր աճուրդ սկսում է bunker.am կայքում նշված ժամանակում և ավարտվում է վերջին ամենաբարձր գնային առաջարկից հետո:
• Եթե աճուրդի վերջին 10 (տաս) վայրկյանների ընթացքում որևէ մասնակցի կողմից ներկայացվում է հայտ, ապա մինչև աճուրդի ավարտը ժամանակը վերաթողարկվում է, որպեսզի աճուրդի մյուս մասնակիցները ևս ունենան հնարավորություն նոր գնային առաջարկ կատարելու:
• Աճուրդները կարող են ունենալ տարբեր տևողություններ, ուստի յուրաքանչյուր աճուրդ ուղեկցվում է հետհաշվարկ կատարող ժամացույցով:
• Աճուրդի հաղթող է համարվում աճուրդի համար սահմանված ժամանակի ավարտին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը:
• Աճուրդի մասնակիցները
Կազմակերպիչը, օգտագործելով www.bunker.am կայքը կազմակերպում է աճուրդներ, որոնց կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ով կատարել է Կայքի Օգտագործման պայմանների ակցպետը: Աճուրդի մասնակից չեն կարող լինել այն անձինք, ովքեր աճուրդի վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք

• Աճուրդին մասնակցելու պայմանները

• Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձը գրանցվում է Կայքում՝ համաձայնվելով Օգտագործման պայմաններին:
• Գրանցվելուց անմիջապես հետո մասնակիցը համակարգի կողմից ստանում է նույնականացնող (ID) համար:
• Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը համապատասխան դաշտերում լրացնում է իր անձնական տվյալները (աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն) լիցքավորում է իր հաշվեկշիռը և վճարում է մասնակցության վճարը՝ սեղմելով մասնակցել կոճակը:
• Վճարումը կատարելուց հետո մասնակցի id-ն ակտիվանում է և աճուրդի սկսելու պահից կարող է ներկայացնել հայտեր՝ բարձրացնելով լոտի մեկնարկային գինը:
• Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդի համար սահմանված ժամանակի ավարտը, ներկայացնել նոր հայտ, որը պետք է գերազանցի այլ մասնակցի կողմից ներկայացրած գնային հայտը՝ քայլի նվազագույն արժեքի չափով:
• Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդի համար սահմանված ժամանակի լրանալուն պես, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
• Տվյալ աճուրդը համարվում է ավարտված, երբ աճուրդի հաղթողը վճարում է լոտի գնման աճուրդային գինը և կոմիսիոն վճարը, իսկ փոխադրման դեպքում նաև փոխադրման վճարը:
• Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը պարտավորվում է վճարել կոմիսիոն վճարը և փոխադրման դեպքում նաև փոխադրման վճարը, իսկ լոտի գնման աճուրդային գինը պարտավորվում է վճարել վաճառողին(անկանխիկ եղանակով), մեքենայի առ ու վաճառքի պայմանագիրը կնքելու պահին: Մասնակցին վճարման ժամկետի ընտրության հնարավորություն է տրվում, որը թույլ է տալիս վճարումը կատարել անմիջապես կամ 2 աշխատանքային օրվա ընթացքում:
• Աճուրդում հաղթելու դեպքում լոտի աճուրդային գինը, կոմիսիոն վճարը և փոխադրման վճարը (եթե այդպիսին կա) սահմանված ժամկետում չվճարելու դեպքում մասնակցի տվյալները (ID) արգելափակվում են և նա այլևս չի կարող մասնակցել այլ աճուրդների։
• Աճուրդում հաղթած մասնակիցը կոմիսիոն վճարը իսկ փոխադրման դեպքում նաև փոխադրման վճարը պարտավորվում է ամբողջությամբ վճարել ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լոտի գնման աճուրդային գինը՝ առ ու վաճառքի պայմանագիրը կնքելիս պետք է վճարվի վաճառողին:

• Աճուրդը չկայացած համարելը

Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
• Աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել
• Աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել կամ կատարվել է մեկնարկային գնի իջեցում, սակայն կրկին գնի հավելում չի կատարվել։
• Աճուրդում հաղթած մասնակիցը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը և կոմիսիոն վճարը:
Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած՝ վերը նշված հանգամանքները վրա հասնելու երրորդ օրը: Աճուրդի կազմակերպիչը աճուրդը չկայացած հայտարարվելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպում է կրկնաճուրդ, որի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը կարող են փոփոխվել: Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած աճուրդում հաղթած մասնակցի կողմից սահմանված ժամկետում լոտի գնման գինը և կոմիսիոն վճարը չվճարելու պատճառով, ապա տվյալ մասնակցը հեռացվում է համակարգից։

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպիչը պարտավոր է՝
• Աճուրդին ներկայացնել մեքենաներ և այլ շարժական գույք, որոնք լիովին համապատասխանում են www.bunker.am կայքում տրված նկարագրությանը:
• Աճուրդներին մասնակցելու համար մասնակցին տրամադրել մուտք համակարգի ինտերֆեյս, անձնական էջ՝ խմբագրելու հնարավորությամբ(բացի անուն ազգանունից):
• Աճուրդի ավարտի դեպքում անհապաղ միանշանակ որոշել աճուրդի հաղթողին:
• Աճուրդի ավարտից հետո կապ հաստատել հաղթողի հետ, և նրա հետ համաձայնեցնել բոլոր հարցերը՝ կապված վճարման, ինչպես նաև ինչ ժամկետներում լոտը կփոխանցվի իրեն(3-90 աշխատանքային օր կախված լոտի գտնվելու վայրից):
• Մասնակցին տրամադրել խորհրդատվություն աճուրդի անցկացման և մեքենաների կամ այլ շարժական գույքերի փոխադրման վերաբերյալ:
Կազմակերպիչն իրավունք ունի՝
• Ինքնուրույն սահմանել աճուրդների պայմանները (մեկնարկային գին, մասնակցության վճարի չափ, քայլի չափ), աճուրդների անցկացման ժամանակը:
• Ցանկացած պահի համակարգում կատարել փոփոխություններ աճուրդների անցկացումն ապահովելու համար:
• Հաղթողի կամ այլ մասնակցի կողմից էական խախտման կամ կողմնակի միջամտության / հաքերային հարձակման/ դեպքում վերանայել կամ անվավեր համարել աճուրդների արդյունքները՝ կազմակերպելով կրկնաճուրդ:
• Էական տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում կազմակերպել կրկնաճուրդ:
• Օգտագործման պայմանների և մասնավորապես մասնակցի պարտավորությունների խախտման դեպքում որակազրկել մասնակցին ժամանակավոր կամ մշտական հիմքով՝ արգելելով մուտքը դեպի Կայք: Ընդ որում, Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում անվավեր համարել կամ վերանայել աճուրդների արդյունքները, որոնցում այդ մասնակիցը հաղթող է ճանաչվել:
• Ոչ ստույգ տվյալների հայտնաբերման դեպքում արգելափակել մասնակցի մասնակցությունը աճուրդներին:
• Սույն Օգտագործման պայմաններում կատարել փոփոխություններ՝ հրապարակելով բոլոր փոփոխությունները Կազմակերպչի www.bunker.am կայքում, ինչը համարվում է պատշաճ ծանուցում:
• Մասնակցի հետ Կազմակերպիչը կապ հաստատելու կամ տեղեկատվության բնույթի հաղորդագրություն ուղարկելու համար կարող է օգտագործել մասնակցի կողմից ներկայացրած կոնտակտային տվյալները:
• Կայքը պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից տեղադրված հայտարարություններում տեղ գտած անճշտությունների համար։
• Մասնակիցը պարտավոր է՝
• Աճուրդին մասնակցելու համար օգտագործել միայն այն մեխանիզմները, որոնք տրամադրված են Կազմակերպչի կողմից:
• Գրանցման ժամանակ ճշգրիտ նշել իրենից պահանջվող բոլոր տվյալները (ազգանունը, անունը, բջջային հեռախոսահամարը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):
• Աճուրդին մասնակցելու ժամանակ պահպանել կանոնները, որոնք Կազմակերպիչը նշել է Օգտագործման պայմաններում:
• Վճարել հաղթած լոտի աճուրդային գինը և կոմիսիոն վճարը՝ Օգտագործման պայմաններում նշված ժամանակահատվածում:
• Չխոչընդոտել աճուրդի անցկացմանը:
• Ենթարկվել սահմանված կանոններին:
• Մասնակիցն իրավունք ունի՝
• Գրանցվել Կայքում և մասնակցել Կազմակերպչի կողմից անցկացվող աճուրդներին և տեղադրել
մեքենաների կամ այլ շարժական գույքի վաճառքի հայտարարություններ: Հաղթանակների քանակը մեկ մասնակցի կողմից անսահմանափակ է:
• Ներկայացնել հայտեր աճուրդի անցկացման ցանկացած պահին:
• Աճուրդի շրջանակներում անսահմանափակ գնային առաջարկ կատարելու հնարավորություն:
• Կազմակերպչին ուղարկել անձնական հաղորդագրություններ:
• Տեղեկանալ բոլոր ավարտված աճուրդների մասին:
• Կազմակերպչից ստանալ խորհրդատվություն աճուրդների անցկացման, մեքենաների և այլ շարժական գույքի փոխադրման վերաբերյալ:
• Վճարելուց հետո ստանալ հաղթած լոտը:

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ և ԴՐԱ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

• Սույն համաձայնագրի կնքման ամսաթիվ է հանդիսանում սույն համաձայնագրի ակցեպտի ամսաթիվը:
• Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում իր կնքման պահից և գործում է անժամկետ՝ մինչ դրա լուծման պահը:
• Մասնակցի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի:
• Կազմակերպչի նախաձեռնությամբ սույն համաձայնագիրը կարող է լուծվել ցանկացած պահի։
• Մասնակցի կողմից սույն Օգտագործման պայմանների էական խախտման և/կամ մասնակցի պարտականությունների չպահպանման դեպքում՝ չվերադարձնելով վճարված մասնակցության վճարը և արգելափակել մասնակցի մուտքը կայք:

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

• Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում աճուրդների կազմակերպման համար:
• Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել աճուրդի մասնակիցներին:
• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի համակարգչի և ծրագրային արտադրանքների գործառնությունների, մասնակցի ինտերնետ կապի համար:
• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մեքենաների կամ այլ շարժական գույքի արտադրողի կամ հայտարարությունը տեղադրած մասնակցի և իրական բնութագրերի անհամապատասխանատվության համար: Աճուրդի հանված լոտի նկարագրության մեջ հրապարակվում են մեքենաների և այլ շարժական գույքերի մասին ներկայացրած տվյալները, որոնք կարող են նախապես ստուգվել մասնակիցների կողմից:
• Մասնակիցը պատասխանատվություն է կրում իր գրանցված տվյալների /ծածկանվան, ծածկագրի/ պահպանվածության համար: Բոլոր գործողությունները, որոնք կատարվում են երրորդ անձանց կողմից՝ օգտագործելով մասնակցի գրանցած տվյալները, համարվում են կատարված մասնակցի կողմից:
• Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի կողմից սխալ լրացրած տեղեկությունների պատճառով ծագած խնդիրների համար:
• Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի /հրդեհ, տարերային աղետ, ռազմական գործողություններ և այլն/ ազդեցության արդյունք: Բոլոր այն դեպքերում, որոնք նախատեսված չեն սույն կետում Կողմերը կրում են պատասխանատվություն ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

• Լոտի աճուրդային գնի և կոմիսիոն վճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով կայքում հասանելի վճարման տարբերակներից որևէ մեկով կամ <<ԲՈՒՆԿԵՐ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով: Աճուրդում հաղթած մասնակցին վճարման ժամկետի ընտրության հնարավորություն է տրվում, որը թույլ է տալիս վճարումը կատարել անմիջապես կամ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում հետևյալ վճարման եղանակներով:
• Վճարումները կատարվում են Telcell և Idram վճարային համակարգերով:
• Յուրաքանչյուր լոտի համար վճարման ենթակա ընդհանուր գումարը բաղկացած է լոտի աճուրդային գնից և կոմիսիոն վճարից, իսկ փոխադրման դեպքում նաև փոխադրման վճարից:
• Լոտը չի առաքվում այնքան ժամանակ, մինչև վճարումը չի կատարվում ամբողջությամբ: Խնդրում ենք լինել ուշադիր և ստուգել հաշվի մնացորդը նախքան վճարում կատարելը:
• ՀՀ տարածքում վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով։ Օգտատերերի հարմարությունից ելնելով մեքենայի և այլ շարժական գույքի գինը ինչպես նաև աճուրդային մեկնարկային գինը և քայլը նշված է ՀՀ դրամով։ Վճարումները նույնպես կատարվում են ՀՀ դրամով, իսկ ՀՀ տարածքից դուրս գտնվող գնորդների դեպքում տվյալ երկրի արժույթով(փոխակերպումը իրականացվում է Կենտրոնական Բանկի կողմից սահմանված օրվա փոխարժեքով)։

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Bunker.am-ը օգտագործում է երրորդ անձանց կողմից տրամադրվող վճարահաշվարկային ծառայություններ և ծրագրային ապահովում ու պատասխանատվություն չի կրում դրանց անընդհատ մատչելիության համար: Օնլայն վճարումների ժամանակ բացվող վճարային համակարգերի էջում մուտքագրվող քարտային և անձնական տվյալները հասանելի չեն <<ԲՈՒՆԿԵՐ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ին, ուստի և չեն կարող պահպանվել մեր տվյալների բազայում: Նշված վճարումների ժամանակ օգտագործվում են ժամանակակից անվտանգության միջոցներ՝ երաշխավորելու համար Ձեր անձնական տվյալների անվտանգությունը:
Վեճերի լուծման կարգը
Սույն Պայմանագրով վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչ դատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները: Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եզրափակիչ դրույթներ
Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Կայքի Օգտագործման պայմաններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2
Վաճառվող մեքենաներ
4012 Գրանցված օգտատեր
19 Վաճառված մեքենաներ

Վերականգնում

Մուտք

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Սեղմելով գրանցվել Դուք համաձայնվում եք
կայքի կանոններին

ԸՆՏՐԵՔ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ


ՁԵՐ ՀԱՇՎԻՆ ՉԿԱ ԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ